|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 737-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 7961 է:
ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1501 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9460-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 152, փաստացի բուժվողներինը՝ 4123: Մեկ օրում արվել է 6788 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 553 654 թեստավորում: