Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզպետարանում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։
Մարզպետարանից հայտնում են, որ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ համայնքների ղեկավարներ։
Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատվությամբ մշակված համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։