կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 17:12
Տարածաշրջան

Գյուլենականները հայտնել են, որ Էրդողանն «այլևս ողջ չէ»

Գյուլենականները հայտնել են, որ Էրդողանն «այլևս ողջ չէ»

Վերջին շրջանում բազմաթիվ խոսակցություններ են պտտվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «շատ խարխլված» ֆիզիկական վիճակի մասին։ Նման ենթադրությունների աղբյուրներից մեկը, որն ամեն անգամ հերքվում է Անկարայի պաշտոնյաների կողմից, իսլամական աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի՝ էրդողանի հակառակորդի «Հիզմեթ» շարժման ներկայացուցիչներն են։

Այս շաբաթվա սկզբին տնտեսագիտության պրոֆեսոր և գրող Իբրահիմ Օզթուրքի՝ արտաքսված թուրք լրագրողի Moonstar հեռուստաալիքով հնչեցրած մեղադրանքները շահարկումների նոր ալիք են բարձրացրել տեղական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:

«Այլևս որևէ պատճառ չկա, որ Էրդողանը մնա թուրքական հասարակության գլխին,- պնդել է Օզթուրքը՝ ելույթ ունենալով Moonstar TV-ի ուղիղ եթերում:- Բարոյական հիմք չկա, իրավական տեսակետից տապալվել է, կրոնական առումով՝ պարտվել, հեղինակությունը փլուզվել է»։

Այնուհետև, թուրքական ակադեմիական համայնքի՝ ընդդիմադիր հայացնքեր ունեցողծ ներկայացուցիչը հնչեցրել է Էրդողանի առողջական վիճակի մասին շատ հակասական վարկած։

«Թույլ տվեք նշել մի բան, որ նրա մտերիմներից մեկն ասել է ինձ. նա ինձ ասաց. «Էրդողանն այլևս ողջ չէ։ Էրդողանը մահացել է. նա վեր է կենում մորֆինով և ուղղակի կարդում է դիմացի թերթը՝ կարդալու համար։ Ամեն դեպքում, նա չի կարողանում հասկանալ, թե ինչ է կարդացել»,- ապշեցրել է պրոֆեսոր Օզթուրքը հեռուստաալիքի հանդիսատեսին։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին պարբերաբար տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է թուրք նախագահի առողջական վատ վիճակը: