|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ինդոնեզական Կուպանգ քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է խեցգետիններ որսացող տղամարդու վրա եւ ողջ-ողջ կերել նրան. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ըստ տեղի ոստիկանության` 11 երեխաների հայր` 53-ամյա Սեմ Լեդոն Ամաբի գետը որսի է գնացել, սակայն հաջորդ օրը տուն չի վերադարձել: Նրա ընտանիքի անդամները եւ ոստիկանները գնացել են նրան որոնելու, սակայն գետի ափին հայտնաբերել են միայն խեցգետիններով զամբյուղը, Լեդոյի ձկնորսության պարագաները եւ սանդալները: Որոշ ժամանակ անց գետում հայտնաբերվել են նրա գլուխն ու այլ մնացորդներ:
Վերջին 1,5 տարվա ընթացքում այդ շրջանում նվազագույնը 5 մարդ կոկորդիլոսների զոհ է դարձել: