|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 157-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 7874 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1486 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9360-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 470 է, ընդհանուր առողջացածներինը՝ 327 029, փաստացի բուժվողներինը՝ 6767: Մեկ օրում արվել է 7571 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 464 749 թեստավորում: