Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 676-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3135 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 786 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3921-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 265 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 670, փաստացի բուժվողներինը՝ 4085 (մեկ օրում նվազել է 90-ով): Մեկ օրում արվել է 2500 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 673 538 թեստ: