կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 15:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էնքան են չափը կորցրել, որ նույնիսկ ասում են՝ ես եմ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ դարձրել․ Իշխան Սաղաթելյան

Էնքան են չափը կորցրել, որ նույնիսկ ասում են՝ ես եմ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ դարձրել, ես էդ մարդկանց ի՞նչ պատասխանեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր որոշ ուժեր դժգոհ են, որ Իշխան Սաղաթելյանը «ԱԺ նախագահի տեղակալ է աշխատում»։

«Ես որևէ մեկի տեղակալ չեմ աշխատում, ես ԱԺ փոխնախագահ եմ, ասել եմ՝ ինչի համար, և որ րոպեին հասկանամ, որ դա այլևս պետք չէ, կհրաժարվեմ, կանցնեմ իմ այլ պարտականություններին»,-ասաց նա։

Այսօր բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ իրենց դժբախտությունը, իրենց՝ լուսանցքում հայտնվելու հանգամանքը պայմանավորում են ինձնով ու իրենց պարտքն են համարում ամեն առավոտ մի քանի ստատուս գրեն իմ մասին՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Բայց իրենք իրենց լուսանցքում մնալու հանգամանքը պետք է գտնեն իրենց քաղաքական գործունեության մեջ․ այդ պատճառով են իրենք հայտնվել լուսանցքում, ոչ թե իմ պատճառով, որ ես հայտնվել եմ խորհրդարանում»,-ասաց նա։

ՀՀԿ-ն առաջիկայում համագումար է նշանակել, Սաղաթելյանն ասաց՝ իրենք հրավիրված չեն։

Ընդդիմադիր դաշտի համախմբման անհրաժեշտություն նա տեսնում է։

Իշխան Սաղաթելյանը նաև հավաստիացրեց, որ իրենք չեն արձագանքում «ոտի տակ ընկնողներին» նրա համար, որ երկրի կարևոր հարցերի բուն օրակարգից չշեղվի հանրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․