Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավորներին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ չեն քաշքշել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, վստահ եմ՝ մնացած պատգամավորներին ևս՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների դեմ Ոստիկանության բռնություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այսինքն, շատ հստակ հանձնարարություն են ունեցել, ու ես նորից եմ կրկնում՝ այդ կարմիր բերետները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից, ու մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով, ովքեր կոնկրետ հանձնարարականով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում՝ պատգամավորների վրա։ Դրանց և՛ տերերի անունը գիտենք, և՛ իրենց հատ-հատ, և եթե իրենց թվում է՝ մարսելու են, սխալվում են։ Ուղղակի ամեն անգամ տուն մտնելիս թող նայեն իրենց երեխաների աչքերին, ծնողների ու հարևանների, ու հասկանան՝ իրենք ինչ են անում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ հետևողական են լինելու, որ այս գործողությունները պատժվեն և ծածկադմփոց չանեն։
«Համապատասխան գրություններ և գործընթաց լինելու է, հենց հիմա մեր փաստաբանները և պատգամավորները դրանով զբաղվում են։ Բայց երբ երկրում չկա օրենք՝ դրա վրա հույս դնելը անիմաստ է։ Մեզ պետք է ժողովրդի ցասումը, որ վերջնական վռնդենք սրանց՝ ուրիշ ճար չկա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․