Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում։
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։
«Օրերս համանախագահները հանդիպել են և մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Արա Այվազյանը։
Նա չհստակեցրեց՝ երբ է նախատեսվում այցը։
Եթե անգամ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցը փակված է, արտգործնախարարը հիշեցրեց, որ երեկ ինքը ընդգծել է, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ։
«Եվ, կարծում եմ, բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,-եզրափակեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում․