|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղազախստանի Պավլոդար քաղաքի արվարձանում երեք աչքով ու երկու իրանով գառնուկ է լույս աշխարհ եկել: Նորածին մուտանտի տերը համարում է, որ պատճառը վատ էկոլոգիան է. տեղեկացնում է Росбалт-ը:
«Առաջին տարին չէ, որ զբաղվում եմ անասնապահությամբ, սակայն նման բան առաջին անգամ եմ տեսնում: Մեկ գլուխ, երկու իրան, չորս ականջ եւ երեք աչք, ընդ որում` մեկը ծոծրակին»,- պատմել է արդեն սատկած գառնուկի տերը` հավելելով, որ իր ոչխարների հոտը արածում է էլեկտրոլիզի գործարանից ոչ հեռու, հավանորեն դա էլ պատճառ է դարձել, որ մուտանտ ծնվի:
Անասնապահը մտադիր է ծմռսել գառնուկին եւ ցուցադրել այն տեսնել ցանկացողներին. «Թող նայեն եւ հասկանան, թե ինչ է մեզ սպասվում վատ էկոլոգիայի պատճառով»