|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախապատրաստում է մի շարք նախաձեռնություններ, որոնք կոչված են թույլ չտալու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին` Ուկրաինայի հետ լարվածության սրման քայլեր ձեռնարկել, որոնցից վախենում է համաշխարհային հանրությունը: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Բայդենը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սերտ կապեր են պահպանում եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման ֆոնին աճող լարվածության հետ:
«Ես կազմում եմ մի շարք քայլեր, որոնք, կարծում եմ, կլինեն ամենաընդգրկունն ու նպատակահարմարը, որպեսզի թույլ չտամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` իր գործողություններում առաջ գնալ», - ասել է ԱՄՆ նախագահը։