կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 20:45
Քաղաքական

Էս բարդակապետությունը ինչքա՞ն է ձգվելու. մեկ չէ, երկուս չէ, 10 զինծառայող չէ… խոսքը 71 մարդու կյանքի ու ճակատագրի մասին է. Տ. Աբրահամյան

Էս բարդակապետությունը ինչքա՞ն է ձգվելու. մեկ չէ, երկուս չէ, 10 զինծառայող չէ… խոսքը 71 մարդու կյանքի ու ճակատագրի մասին է. Տ. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Բերանով են ասում՝ Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, 73 զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։

Ու սա պատերազմի ավարտը արձանագրող համատեղ հայտարարությունից մեկ ամիս հետո տեղի ունեցած երկօրյա մարտերից հետո։

Մեկ չէ, երկուս չէ, 10 զինծառայող չէ… խոսքը 71 մարդու կյանքի ու ճակատագրի մասին։

Գերիների՝ անվերջ թվացող տեսանյութերի, լուսանկարների մասին դեռ չեմ խոսում. ու այս ամենը հրադադարի հայտարարությունից հետո։

Լավ, էս բարդակապետությունը ինչքա՞ն է ձգվելու, սրանց աջակցողները ի՞նչ երեսով են այս ամենին հետևում և շարունակում պաշտպանել ու պաշտպանվել։

Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞»: