Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ Սենատում հանրապետականներն արգելափակել են հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի ընդունումը. 100 ձայնից անհրաժեշտ 60-ը չի հավաքվել: Հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միչ Մակքոնելը այդ քայլը բացատրել է նրանով, որ դեմոկրատները հրաժարվել են ներառել փոփոխությունը, որը վերաբերում է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պարտադիր պատժամիջոցների ներդրմանը. հայտնում է Deutsche Welle-ն։
Սենատում գազատարի հակառակորդների կարծիքով՝ դա կարող է վնասել ԱՄՆ դաշնակիցներին: Մակքոնելը «Հյուսիսային հոսք-2»-ը որակել է որպես «գազատար, որը խթանում է Պուտինի ներխուժումը Եվրոպա»:
Միևնույն ժամանակ, դեմոկրատ սենատոր Չակ Շումերը քննադատել է պաշտպանական բյուջեի նախագծի արգելափակումը` հակառակորդների գործողություններն անվանելով «անբացատրելի և զայրացուցիչ»: Մակքոնելն իր հերթին Շումերին մեղադրել է փոփոխությունների ընդունումը ձգձգելու և «ռուսական ագրեսիայի մասին բանավեճին խոչընդոտելու» ցանկության մեջ։
Պաշտպանության բյուջեի քվեարկությունն ապահովելու համար դեմոկրատները պետք է ստանան հանրապետականների մեծամասնության աջակցությունը: Միևնույն ժամանակ, հենց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև միասնականություն չկա «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում։