Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են:
Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ եւս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում