|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված երեք զինծառայող ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Արիության և Մարտական ծառայության մեդալներով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, N զորամասի ջոկի հրամանատարներ կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը և կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը՝ Արիության մեդալներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այդ պահի տվյալներով, ունի 6 զոհ: