կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 11:01
Քաղաքական

Զանգվածային պսիխոզ ու հիստերիա է դաշտում

Զանգվածային պսիխոզ ու հիստերիա է դաշտում

Զանգվածային պսիխոզ ու հիստերիա է դաշտում. իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Մի կողմից ադրբեջանցիները ակտիվ լցնում են «զորքերի տեղաշարժերի» վիդեոներ, հետն էլ գրում են. «Ուշադիր նայեք, ու այ սենց վիդեոներ ոչ մի դեպքում չտարածեք»։ Հայերն էլ ակտիվ տարածում են, թե տեսե՛ք, տեսե՛ք, էս ինչ ա կատարվում։

Ընդ որում վիդեոների զգալի մասը անցյալ տարվա են, կամ այս գարնանից, կամ նույնիսկ ակնհայտորեն ամառային են համազգեստները, բայց տարածվում են րոպեում ծիծիլյոն share արագությամբ։

Նոր նյութեր էլ կան, բայց տրամաբանական է ենթադրել, չէ՞, որ ադրբեջանցիներն իրականում որևէ շահ չունեն իրենց զորքի ԻՐԱԿԱՆ շարժերն այդպես ակտիվ հանրայնացնելու, հայերի աչքը բերել-կոխելու։

Մյուս կողմից ՀՀ իշխանական քարոզիչները, որոնք երբ իրենց պետք է, ամենաակտիվ կերպով ամեն ինչ հերքում են, հիմա չգիտես ինչու լուռ են։

Աղմուկն էլ, թե հրես ադրբեջանցիները էս ու էս տեղերում հարձակվելու են, տարածվում է ինչ-որ անհասկանալի բլոգգերներից, եսիմ որտեղից հայտնված «իմացող մարդկանցից» և այլ տարօրինակ կերպարներից։

Իմ աչքին այս քաոսն ու հիստերիան մի քիչ տարօրինակ են և նպատակաուղղված տեղեկատվական՝ «սարսափեցնող»  օպերացիայի տպավորություն են թողում։

Անկախ այն բանից, թե իրականում ինչ է կատարվում գետնի վրա։

Շեշտեմ ևս մեկ անգամ. ես չեմ պնդում, որ գետնի վրա ռեալ վտանգ չունենք, միշտ էլ ունենք, և այդ մասին մեռանք զգուշացնելով։

Բայց կոնկրետ այս հիստերիկան ուղղորդված ու համաձայնեցված գործողության տպավորություն է առաջացնում։

Ցանկացած դեպքում խորհուրդ կտայի զերծ մնալ ադրբեջանական վիդեոներ / լուսանկարներ տարածելուց, առավել ևս անծանոթ մարդկանցից, աղբյուրներից»,- գրում է նա: