կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 12:30
Քաղաքական

ԱԽՔ-ը մեկնեց Մոսկվա

ԱԽՔ-ը մեկնեց Մոսկվա

Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարները ԱՊՀ երկրների իրենց գործընկերների հետ մասնակցում են տարեկան հանդիպմանը, որն անցկացվում է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը։

«Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- նշված է հաղորդագրությունում։