կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 12:19
Քաղաքական

Իշխանափոխությունից հետո փոխել ԶՈւ համազգեստը. Քրիստինե Վարդանյան

Իշխանափոխությունից հետո փոխել ԶՈւ համազգեստը. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք պետք է արվեն իշխանափոխությունից հետո:

Նա գրել է. «Իշխանափոխությունից հետո.

1. Փոխել Զինված ուժերի համազգեստը

2. Խիստ հետևել, որ որևէ մեկը փողոցում, առանց իրավունքի չհագնի այդ համազգեստը

3. Արգելել դրա ամեն անկյունում վաճառվելը

Սրանք միայն կոսմետիկ ու արագ իրականացվող մասն են, իրականում՝ համակարգային ռեֆորմներ, որոնք պիտի ներառեն հասարակության շրջանում զինվորականների բացառիկ դերի ընդգծումը (Սրճարաններից անվճար օգտվել, տարբեր տեսակ արտոնություններ)։

Այս տարածաշրջանում այլ կերպ ապրել մենք ուղղակի չենք կարող, եթե չենք ուզում պահել մեր զինվորին, կարճ ժամանակ հետո ստիպված ենք լինելու պահել այլազգի զինվորներին»: