Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը, ով 1994 թվականից զինված ուժերում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ իր ծառայությունը սկսել է Ստեփանակերտում: Հովհաննիսյանի խոսքով՝ դեռևս իննսունական թվականներին, երբ բազմաթիվ վիրավորներ էին լինում, շատերը նրանից ակնակալում էին, որ կթողնի մասնագիտական ոլորտը, բայց, ըստ բանախոսի՝ տարեց տարի սերը դեպի սեփական աշխատանքն ավելացավ:
Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ իրեն ու շատ շատերին ուժ է տալիս այն, երբ անհույս վիճակում գտնվող զինվորին տեղափոխում են իրենց մոտ, և այդ զինվորը հետո սեփական ոտքերով, առողջացած դուրս է գրվում հոսպիտալից: Խոսելով զինվորական համազգեստի հանդեպ ունեցած սիրո մասին՝ Հովհաննիսյանը նշեց. «Զինվորական համազգեստը կրում ենք հպարտությամբ, ինչպես բժշկական հագուստն է ամենասովորականը, այնպես էլ զինվորական հագուստը, և այն մեր երկրորդ կաշին է»,- ասաց նա: Հովհաննիսյանն անդրադարձավ նաև զինվորական ասպարեզում կնոջ ներկայացվածության վերաբերյալ եղած կարծրատիպերին և նշեց, որ դրանք վաղուց հաղթահարվել են, և տղամարդիկ էլ սկսել են հաշվի նստել այդ ամենի հետ ու դարձել են ավելի նրբանկատ ու հանդուրժող:
«Տանը կին ես, հարս ես, երեխաների մայր ես, պետք է տան միջավայրում քեզ իրագործես, աշխատավայրում՝ բաժանմունքի պետ ես, երբեմն նույնիսկ ձայն բարձրացնել, նախատել…»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տանը և աշխատավայրում նկատվող կերպարային փոփոխություններին:
Գայանե Հովհաննիսյանի խոսքով` ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներն ասես ավելի արագ կազդուրվեին ու առողջանային.
«Մեր երիտասարդներն ապրիլին ցուցաբերեցին այնպիսի տոկություն, և վիրավորների ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ կարճ ժամանակում առաջխաղացում էինք տեսնում նրանց առողջական վիճակում: Եթե համատաբար խաղաղ պայմաններում էինք ունենում հրազենային վնասվածքներով զինվորներ, նրանց ասես ավել ուշ կարողանայինք առողջացնել, բայց ապրիլին այնքան մեծ էր նրանց ապրելու ցանկությունը, որ կարճ ժամանակում էինք նրանց ոտքի կանգնեցնում»: