Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսքի ազատությունը սահմանադրական ամենակարևոր երաշխիքներից է։ Այն ժողովորդավարության սկզբունքի պարտադիր բաղադրիչներից մեկն է։ ՍԴ-ն դեռևս 2011 թվականին որոշում էր ընդունել, որով շատ կոնկրետ շեշտադրումներ էր կատարել, թե որքան զգույշ պետք է լինի պետությունը, երբ խոսքը գնում ԶԼՄ գործունեությանը միջամտելուն։ Բայց այս դեպքը բնավ լավ կարգավորման մասին չէ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։
«Սկզբից պետք է պայքարել «ֆեյքերի», անանուն դոմեյնների դեմ, հետո ԶԼՄ-ին ասել, թե ինչ անել։ Ինչո՞ւ պետք է ԶԼՄ-ն փորձի պարզել, թե որն է չնույնականացված աղբյուրը։ Դե թող պետության պայքարի այդ դոմեյնների դեմ»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։