Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Alpha News-ի ուղիղ եթերում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին աղվանացնելու երևույթը նոր չէ.
«Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին աղվանացնելու երևույթը նոր չէ, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակաբար կազմակերպում էր ուդիական համայնքի, այսպես կոչված, այցելություններ Սուրբ Հարություն եկեղեցի, այնտեղ ինչ-որ ծիսակատարություններ էին իրականացնում: Նաև ժամանակին հրապարակվել էին կադրեր, թե ինչպես են տապանաքարերի հետ ինչ-որ անհասկանալի մանիպուլյիացիաներ անում:
Ադրբեջանը նշում է, որ այդ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Իբր 18-րդ դարում հայերի՝ այստեղ հայտնվելուց հետո օգտագործվել է որպես հայկական եկեղեցի ու անհրաժեշտ է իրականացնել հնագիտական պեղումներ, կազմել վերականգնման նախագիծ ու վերականգնումն իրականացնել»,- նշել է Շահվերդյանը:
Նա նշել է, որ կան բազում արխիվային փաստաթղթեր ոչ միայն հայկական, նաև ռուսական աղբյուրներից, որտեղ նշված է, որ Հադրութի այդ եկեղեցին հայկական է.
«Բազմիցս փաստագրվել է, որ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու մասին վիճելի հարցեր չկան, կան արխիվային փաստաթղթեր: Այն եկեղեցին, որը մենք տեսնում ենք այսօր, կառուցվել է 18-19-րդ դարերում:
Մենք ունենք Ծաղկավանքի եկեղեցին, որտեղ Ադրբեջանի ղեկավարը կնոջ հետ հրահանգներ էր տալիս դիտորդներին՝ հայկական գրությունները վերացնել այնտեղից՝մեկնաբանելով, թե այդ արձանագրությունները ավելի ուշ են սարքված: Նույն վիճակում են Տող գյուղի երեք եկեղեցիները»,- նկատել է Սերգեյ Շահվերդյանը: