Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հետաքրքիր է՝ Փաշինյանին անվերապահորեն ծառայող, պատերազմի ժամանակ «այստեղ, այնտեղ եւ ամենուր» ֆռֆռացող «Կոռնիձոր» ջոկատն ու սեփական անձի շուրջ լեգենդներ հորինած Կոռնիձորի Արոն հիմա որտե՞ղ են ջայլամի պես գլուխները խոթել ավազի տակ, որ չտեսնեն, թե ինչպես են ադրբեջանցիները հայրենի Կոռնիձորից հափշտակել գյուղացու ոչխարներն ու այծերը:
Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի ստույգ՝ այս տարվա մարտի 1-ին, «լեգենդար» հրամանատարը՝ մինչեւ Բեռլին հասածի, հայրենիք ազատագրածի դեմքով, ջոկատի հետ Հանրապետության հրապարակում «Նիկոլ՝ վարչապետ» էր գոռում եւ հասարակությանը վստահեցնում, թե ամբողջ բանակը Փաշինյանի հետ է:
Հետաքրքիր է՝ հայրենիքի սահմանները Կոռնիձորի Արոյի ու նրա ջոկատի համար սկսվում եւ ավարտվում են Հանրապետության հրապարակո՞ւմ: Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից, Արցախը կորցնելուց, հազարավոր զոհեր տալուց հետո առնվազն ողջախոհությունն ու բարոյականությունը կորցրած անձը կարող է, Փաշինյանի գովքը կապած, հասարակությանը մոլորեցնել:
Որտե՞ղ է հիմա «լեգենդար» Կոռնիձորի Արոն, որտե՞ղ է նրա պաշտելի Փաշինյանը, երբ կոռնիձորցիները թուրքի առջեւ կանգնած են անպաշտպան: Մեկը չկա՞ «լեգենդար» հրամանատարին հարցնի՝ այսքանից հետո ի՞նչ երեսով է, օրինակ, Կոռնիձոր մտնելու կամ սեփական անվան հետ կրելու նույն գյուղի անունը, երբ Կոռնիձորի մեջ ադրբեջանցիները «կերուխում» են անում, գյուղացիներին թալանում:
Լիանա Սարգսյան