Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ուզում եմ միանշանակ հայտարարել, որ ես՝ որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ, թույլ չեմ տա պարտադիր պատվաստում իրականացնել. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քաղաքացիներին ոչ թե պետք է ստիպել, այլ համոզել, որ պատվաստումը միակ ելքն է կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Մեր քաղաքացիներն ունեն ընտրության ազատության իրավունք։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի ժամանակին ներմուծեմ ավելի քան բավարար պատվաստանյութ: Միլիոնների հասնող պատվաստանյութ է առաքվել, ես անձամբ մասնակցել եմ բանակցային գործընթացին։ Պետք է համոզել քաղաքացիներին, ոչ թե պարտադրել, և սա շատ կարևոր է։ Պետք է նրանց համոզել, որ պատվաստումը միակ, անվիճելի լուծումն է։ Պետք է ներգրավել պատվաստման մեջ և պատվաստվել: Երկու միլիոն պատվաստում է արվել,, ընդամենը երեք ամսում կարողացանք պատվաստել մեկ միլիոն քաղաքացու։ Կարծում եմ՝ սա լավ, արդյունավետ արդյունք է... Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Ամերիկայում պատվաստման դեմ հզոր արշավ են մղում։ Բայց մենք պետք է վստահենք գիտնականներին, ոչ թե կեղծ տեղեկատվությանը»,- ասել է Ղարիբաշվիլին: