Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Պատերազմի 26-րդ օրը Արայիկ Հարությունյանը առաջնագծից տեսաուղերձով դիմեց ժողովրդին: Նա, հաղթելու կոչեր անելով, բոլորին կանչեց առաջնագիծ: Արցախի ՊԲ-ն էլ հայտնեց հերթական հուսադրող լուրը. հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական Բայրաքթար:
Նշենք, որ Բայրաքթարների ոչնչացումը ՊԲ ՀՕՊ ուժերից սկսվեց հաջողվել միայն հոկտեմբերի 20-ից հետո:
Նիկոլ Փաշինյանն ինքն իր ասածներին հակասում էր, անգամ, պատերազմի օրերին: Նա ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը Արցախյան հակամարտության գոտում, եւ դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահները լինել: Սակայն հիշենք, որ սեպտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։