|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 281 991 դեպք, որոնցից 253 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 886 064 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք», -հայտնում են նախարարությունից: