|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ թալանել են ՀՅԴ Սևանի կոմիտեության գրասենյակը. այս մասին Yerkir.am-ին փոխանցել են կոմիտեության գրասենյակից:
Առաջին անգամ անհայտ անձինք գրասենյակ են մուտք գործել սեպտեմբերի 20-ին և գողացել ջեռուցման կաթսան, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 9-ին, որի ժամանակ գողացել են ջեռուցման համակարգի մարտկոցներն ու հեռուստացույցը:
Սևան քաղաքի Նաիրյան փողոցի վրա գտնվող գրասենյակ գողերը մուտք են գործել պատուհանների փեղկերը վնասելով բացելու միջոցով:
ՀՅԴ Սևանի Կոմիտեի նախագահ Արման Հայրապետյանը Yerkir.am-ին փոխանցեց, որ դեպքերի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացվել ոստիկանություն, պատկան մարմիններից արդեն եկել և տեղում զննություն են կատարել, վերցրել մատնահետքեր:
Կարո՞ղ է այս ամենն ունենալ քաղաքական ենթատեքստ՝ ՀՅԴ Սևանի Կոմիտեի նախագահը ոչինչ չի բացառում: «Գործն իրավապահների վարույթում է, և մենք մեր եզրակացությունները կհնչեցնենք քննության ընթացքում»,- նշեց Արման Հայրապետյանը: