կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 08:50
Հասարակություն

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանության մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանության մասին

ՌԴ ՊՆ-ում հաստատել են  Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասվում է ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնվել էր 1966 թվականին):

Հարուցվել է քրեական գործ: