|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրանի նախագահ Սայեդ Իբրահիմ Ռաիսին չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարել է, որ Իրանի ծայրամասում սիոնիստական ռեժիմի (Իսրայել) և ահաբեկչական կազմակերպությունների առկայությունն անընդունելի է:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության համաձայն՝ Ռաիսին նշել է, որ «բարիդրացիության քաղաքականությունը պետք է լինի երկկողմանի և հիմնված լինի բարի կամքի և կառուցողական համագործակցության վրա»:
Իրանի նախագահը կառուցողական համագործակցությունը համարել է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տնտեսական աճի և բարեկեցության հիմնական գործոնը և հավելել. «Կովկասյան տարածաշրջանը կարող է դառնալ այս սերտ համագործակցության լավ օրինակ»:
Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը՝ Ռաիսին հավելել է. «Տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովվի բազմակողմանի ներքին մեխանիզմների միջոցով, իսկ չար և ամբիցիոզ տարրերի միջամտությունը վնասում է ազգի շահերին»:
Ռաիսին նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոն և ակտիվ է՝ իր ազգային շահերից ելնելով: