կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 17:39
Հասարակություն

Եթե մարդը հակամարմիններ ունի, ինչո՞ւ պետք է պատվաստվի․ Արեգնազ Մանուկյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կորոնավարակի դեմ քաղաքականությունը, որի համաձայն՝ աշխատանքի ներկայանալիս կա՛մ պետք է պատվաստված լինել,  կա՛մ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել։ Եթե մարդը հակամարմիններ ունի, ինչո՞ւ պետք է պատվաստվի, ինչո՞ւ պետք է թեստ հանձնի․ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արեգնազ Մանուկյանը։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքեց․ «Քանի որ այս պահին չկա փաստարկված բազա,  որը կնշի, թե հակամարմիններ ունենալու սանդղակով  ո՞ր չափից վերև կամ  ներքև  ենք մենք  պաշտպանված։ Պատվաստումները մեզ պաշտպանում են կրկնավարակից  և իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում»։

Մանրամասները՝ տեսանյութում։