|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահի մամուլի նախկին քարտուղար Ստեֆանի Գրիշամն իր հուշերում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպման է մեկնել գեղեցկուհի թարգմանչուհու ուղեկցությամբ՝ բանակցություններին Թրամփի ուշադրությունը շեղելու համար: Բանակցությունները տեղի են ունեցել 2019 թվականին Ճապոնիայում:
Առաջինը, ով մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահի մամուլի քարտուղարի սկանդալային հայտարարությունը, նրա ռուս գործընկերն էր: «Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում թարգմանիչների ընտրությունը կատարում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, պետության ղեկավարն ինքը ներգրավված չէ այս գործընթացում»,- Պուտինի թարգմանչի շուրջ սկանդալին հակիրճ պատասխանել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ամերիկացի նախկին պաշտոնյայի բացահայտումները: «Այժմ մենք գիտենք, թե ինչ են մտածում ամերիկյան պատվիրակությունների բարձրաստիճան անդամները ռուսների հետ բանակցություններում: Դա կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում ֆեմինիզմի և գենդերի տասնամյակների փորձը»,- ասել է աղբյուրը: