Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զորավարժությունների մասին՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության ֆոնին:
«Սա շատ անսպասելի իրադարձություն է: Որովհետև մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել: Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնելու իր տարածքում: Սա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Բայց երբ սա վերլուծում ենք ժամանակի առումով, տեսնում ենք, որ նման բան երբեք տեղի չի ունեցել: Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին»,- ասել է Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «այս հարցը ինքը չի տալիս, այլ ադրբեջանական հասարակությունը»:
«Աշխարհի ադրբեջանցիները հարցնում են այս մասին: Հարց է տրվում նաև, թե ինչո՞ւ այս տարածքում վարժանքները չեն իրականացվել օկուպացիայի ժամանակ: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերն էին Ջաբրայիլում, Զանգիլանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը չունենա այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը: Եվս մեկ անգամ նշեմ, որ Ադրբեջանն այստեղ նույնպես գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված: Հուսով եմ, որ մեր օրինական քայլերին (Գորիս–Կապան ճանապարհին իրանական բեռնատարների հետ կապված միջադեպը) հուզական արձագանքը ժամանակավոր է»,- ասել է Ալիևը: