|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանը պատժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «էներգետիկ շանտաժի քաղաքականության» համար և դրանով իսկ ապացուցել աշխարհին, թե որքան թույլ է Վաշինգտոնը: Այս կարծիքն է հայտնել Washington Examiner-ի սյունակագիր Թոմ Ռոգանը. հայտնում է gazeta.ru կայքը։
Նրա խոսքով` Մոսկվան, իբր, ներգրավված է Եվրոպայում գազի գնի ռեկորդային բարձրացման մեջ: Ռոգանը վստահ է, որ դա կարող է ազդել Բայդենի գործողությունների վրա, որն «անհետևողական քաղաքականություն» է վարում Ռուսաստանի նկատմամբ:
Դա, ըստ լրագրողի, կարող է նաև դառնալ «հրաժեշտի նվեր» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար: Մերկելն ակտիվորեն պաշտպանում էր Մոսկվայի և Բեռլինի համագործակցությունը ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ընթացքում: Հրապարակախոսն իր հոդվածում եվրոպացի առաջնորդի քաղաքականությունն անվանում է «թուլություն, որը Ռուսաստանը գնահատում է»:
«Սա ազդանշան է Բայդենին: Ռուսները ցանկանում են, որ Վաշինգտոնը թույլ տեսք ունենա, իսկ եվրոպացիներն իրենց կախյալ զգան Մոսկվայից»,- գրել է Ռոգանը: