|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի Միացյալ Նահանգները Ռուսաստանը ճանաչի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Սա ԱՄՆ զինանոցի ամենահզոր ու հեռատես պատժամիջոցներից է։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Զելենսկիի դիմումը հնչել է Բայդենի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, որի թեման վերաբերում էր Արևմուտքի բազմակողմանի արձագանքին Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա: Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ պատրաստ է դիտարկել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու մի շարք առաջարկներ։
Նման որոշումը կարող է ունենալ մի շարք հետևանքներ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների կիրառում տասնյակ այլ երկրների նկատմամբ, որոնք շարունակում են բիզնես վարել Ռուսաստանի հետ, Մոսկվայի ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, այդ թվում՝ անշարժ գույք, և մի շարք ապրանքների արգելում։