Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երեկ առավոտյան եկել էի Ազգային ժողով, Դեմիրճյան փողոցը խաղաղ-խաղաղ էր, ԱԺ տարածքը նույնպես, շենքի ներսում ևս, դարպասների մոտ առավելագույնը մեկ-որկու ոստիկան կար: Այսօր պատկերը բոլորովին այլ էր․ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին:
«100-ավոր ոստիկաններ, 100-ավոր զինվորներ, ամեն քայլափոխի ավտոմատավորներ, ՊՊԾ ամբողջ ղեկավարությունը «եխիտնի» հայացքներով: Ի՞նչն էր տարբերությունը, երեկ դուք չկայիք, այսօր կարծեմ այստեղ եք, սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում: Վախ չափելու բազմաթիվ ձևեր կան: ԱԺ դարպասները բացել էիք, ԱԺ-ի տարածքը իբր վերադարձրել քաղաքացիներին, ինչ է փոխվել: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այսօր այս դահլիճում, իրոք հանցագործություն է, անօրինականություն է: Այսօր ասում եք՝ գյուղացին որպես քաղաքացի ազատագրվել է, ենթադրում եմ, որ քաղաքացին էլ որպես քաղաքացի ազատագրվել է, բայց Ազգային ժողովը որպես պետական ինստիտուտ իմ տպավորությամբ փաստացի ազատազրկվել է, պատգամավորներով, լրագրողներով: Ի՞նչ եք մտածում, երբ եք պատրաստվում վերջ տալ այս ԱԺ ազատազրկմանը, այս կապիկությանը»,- ասաց նա
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: