Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում փորձագետները սկսել են վերականգնել Հալեպի միջնաբերդը, որի ենթարկվել էր գրոհայինների հարձակմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագծի գլխավոր ինժեներ Ամինա Սաբունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձագետների կարծիքով՝ ճարտարապետական հուշարձանը քանդվել է 20 տոկոսով: Նրանք այժմ վերստեղծում են միջնաբերդի հյուսիսային եւ արեւելյան պատերը, որոնք ամենաշատն են տուժել: Որոշ աշտարակներ ամբողջությամբ ավերվել են:
«Մենք հետազոտություն ենք անցկացրել, պարզել ենք ավերածությունների աստիճանը: Նախ ցանկանում էինք օգտագործել օրիգինալ քարը, այսինքն՝ միջնաբերդը վերադարձնել իր սկզբնական տեսքին, սակայն որոշ տեղերում ավերումը շատ լուրջ է: Մենք պետք է ժամանակակից նյութ օգտագործենք»,- մեկնաբանել է Ամինա Սաբունին:
Ինչպես հայտնել է միջնաբերդի թանգարանի տնօրեն Ահմադ Հարիբը, պատմական շենքի վերականգնումն իրականացնում են հենց իրենք՝ սիրիացիները, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից ժամանած մասնագետներ:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի գիտարշավի ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են ոչնչացված պատմական օբյեկտները՝ հետագայում դրանց 3D մոդելները ստեղծելու համար:
Ժամանակակից ամրոցի տեղում ամենահին շինությունները կառուցվել են Հալեպի առաջին տիրակալի՝ Համդանիդների արքայատոհմից Սայֆ-ալ-Դաուլի կողից 10-րդ դարում:
XIII դարի առաջին տասնամյակում միջնաբերդը վերածվել էր հարստագույն քաղաքի: Ներսում պալատներ եւ բաղնիքներ, մզկիթներ եւ դամբարաններ, զինանոց եւ զինվորների նախապատրաստման համար տարածքներ, ջրի ցիստեռներ եւ հացահատիկ պահելու ամբարներ:
1986 թվականին Հալեպի միջնաբերդը գրանցվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ Հալեպի Հին քաղաքի հուշարձանների շարքում:A