Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հայլուր»-ը տեղեկացրել է, որ Արենիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն ծղոտե զգեստը, որի տարիքը 5065+/-15 տարի է:
Տեղեկատվության համաձայն` գտածոյի տարիքը որոշվել է Կալիֆոռնիայի համալսարանի մասսպեկտրոմետրալ հետազոտությամբ։ Հագուստի մեծաքանակ մնացորդներից առաջինը բացված մի փոքրիկ կտորն ապշեցրել է հնագետներին։ Երկգույն ծղոտով հյուսված զգեստն ունի թարմ տեսք, կարծես զգեստի տերը օրեր առաջ է այն թողել քարայրում։
Մասնագետները նշում են, որ օրգանական նյութերն այստեղ բնական եղանակով մումիացվել են շատ ավելի լավ, քան եգիպտական բուրգերում։ Քարայրի բացառիկ միկրոկլիմայի եւ իրենց հայտնաբերած հագուստի շնորհիվ հնագետները շուտով կարող են միացնել գտնված կտորները եւ ցույց տալ, թե ինչ էր հագնում հնադարյան ունեւոր կինը Ք.ա. 39-րդ դարում։
Հիշեցնենք, որ անցյալ տարի աշխարհին ցուցադրվեց Արենիի քարայրում հայտնաբերված աշխարհի հնագույն կոշիկը, ապա` գինու կարասները։