կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-01 11:39
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Տարերային աղետի օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա: Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն: