|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշում գործադրել իրավապահ կառույցների վրա՝ պահանջելով նրանցից ակտիվացնել գործողությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ: Չնայած այս ճնշումներին՝ իրավապահները դանդաղում են՝ հաղորդում տալով, թե փաստերի պակասի պատճառով շարունակական հարձակումները լեգիտիմացնել հնարավոր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հիմնական նպատակը կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է։ Վարչապետը համոզված է, որ «եթե հաջողվի մեկ-երկու սրբազանների կալանավորել, ապա կաթողիկոսը կթեւաթափվի եւ կհեռանա ինքնակամ»։ Սակայն, ինչպես կալանավայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր հայտարարել՝ «եկեղեցին անպարտելի է»։
Եկեղեցու ներսում հավատը մնում է ամուր, իսկ գործողությունների նկատմամբ ժողովրդի վերահսկողությունն ու զգոնությունը՝ աճող։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավը դատապարտված է ձախողման. համենայնդեպս, հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները չեն ընկալվում, քննադատվում են»։