Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Իրանագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկում է փոխել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի անունը.
«Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։
Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։
Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի»։