|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման գործընթացին, նշեց, որ խոսքը վերաբերում է իրավաբանորեն անգրագետ օրենսդրական նախագծի, որի քննարկման համար անգամ որևէ կապ չի հաստատվել ընկերության հետ։
Ղազինյանը ընդգծեց, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախնական շփման, պարզաբանումների կամ հանդիպումների՝ ոչ պետական, ոչ անձնական մակարդակով։ Նրա խոսքով՝ սա աննորմալ և անընդունելի է հատկապես մի դեպքում, երբ խոսքը վերաբերում է խոշոր ներդրումային ծրագրեր իրականացրած ընկերությանը և միջազգային գործընկերների վստահություն վայելող ներդրողին՝ Սամվել Կարապետյանին։
Նա նշեց, որ ՀԷՑ-ն ունի թերություններ, սակայն ցանկացած խնդիր կարելի է քննարկել․ իշխանությունները նման բան չեն արել, և դա, ըստ Ղազինյանի, վկայում է վախի կամ պատասխանատվությունից խուսափելու մասին։
Ղազինյանը հայտարարեց, որ պայքարելու են օրենքի շրջանակում՝ ներպետական և միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով։
Նրա խոսքերով՝ միջազգային գործընկերների շրջանում արդեն արձագանք կա՝ զարմանք և անհանգստություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մանրամասն՝ տեսանյութում։