|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան հանդես է գալիս Եվրամիության հետ երկխոսության ակտիվացման օգտին՝ 1999 թ. Հելսինկյան համաձայնագրի ոգով, համաձայն որի՝ Անկարան ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Այս մասին հինգշաբթի Հելսինկիում իր ֆինն գործընկեր Պեկկա Հավիստոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Եթե ինչ-որ մեկը նշի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններում առաջընթացի բացակայության մասին, ապա ես համաձայն կլինեմ այս կարծիքի հետ, բայց մնացած բոլոր ոլորտներում իրական տեղաշարժեր կան: Կողմերը միմյանց կարիքն ունեն»,- ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուի խոսքով՝ Հավիստոյի հետ հանդիպման ժամանակ, ԵՄ-ի հետ Անկարայի կապերին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին զուգահեռ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Կիպրոսի, Լիբիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: