կարևոր
5047 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 11:11
Քաղաքական

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Միլլեր

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո վաշինգտոնյան հանդիպումների վերսկսումը։

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, սակայն մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն)  ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ շփումների ժամանակ հստակ հասկացրել է, որ երկու կողմերի միջև անհրաժեշտ է երկխոսություն: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- նշել է Միլլերը։