կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 15:02
Տնտեսական

Տնտեսական եռանիշ-քառանիշ թվեր հորինելով՝ օխլոսի շնորհիվ սրանք եկան իշխանության․ տնտեսագետ

Տնտեսական եռանիշ-քառանիշ թվեր հորինելով՝ օխլոսի շնորհիվ սրանք եկան իշխանության․ տնտեսագետ

Քերոբյանն ավելի ընդունելի է, երբ ասում է՝ տնտեսական եռանիշ աճ է լինելու, կարող են ավելի մեծ թիվ ասել։ Սրանով, ցավոք, մարդկանց որոշ զանգվածի կարողանում են խաբել եւ այդպես էլ գալ իշխանության,․ հարցին, թե արդյո՞ք խելքին մոտ է Փաշինյանի հայտարարած՝ 2021 թ․ տնտեսական աճի կանխատեսումը՝ 3,2 տոկոսից բարձրանալու է 6 տոկոսի, Yerkir.am-ին պատասխանեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել է, որ երկնիշ տնտեսական աճ ունենալը մնում է ուժի մեջ, ինչը, Բոստանջյանի խոսքով, ծիծաղելի է․ մի մարդ, որը էկոնոմիկայից ոչինչ չի հասկանում, առավել եւս՝ չգիտի ինչ է երկնիշ տնտեսական աճը, ինչ թիվ ուզի, կարող է ասել։

«Որեւէ աճ ունենալու համար աշխատել է պետք։ Իսկ երկիրը կոլապսի մեջ է, չի աշխատում, էդ որտեղի՞ց ծագեցին այդ թվերը։ Օխլոս մի զանգված կա, որի համար էս թվերը 3 տարի աշխատել են։ Մեր պարտքը գերազանցել է 8 միլիարդը,  սա ողորմելի պատկեր է»,- ասաց Բոստանջյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ասել է, որ անցած տարի արտահանվել է 19,7 հազար տոննա ծիրան, այս տարի՝ մինչեւ այս պահը՝ արդեն 21 հազար տոննա։ Տնտեսագետի խոսքով՝ անգամ եթե մի քանի հազար տոննայով աճել է արտահանման ծավալը, դրանից տնտեսությունն էապես չի փոխվում։

 «Իրականությունը տխուր է։ Տիեզերական կոդ գոյություն ունի, ըստ որի՝ կենդանիները պետք է ապրեն։ Հիմա մեզանից յուրաքանչյուրը մեծագույն ճիգերով աշխատում է իր գոյությունը պահպանել։ Աղքատության բարձր մակարդակ, արտագաղթ։ Մինչեւ ընտրությունները մարդիկ հույս էին փայփայում, որ կարող է պատահել՝ այս ահավոր վիճակից դուրս գանք, բայց արդեն հիմա ում հարցնում ես, հատկապես՝ երիտասարդներին, բոլորը հակված են երկրից դուրս գալու։ Ու դուրս են գալու»,- նշեց տնտեսագետը։

Նա նշեց, որ ունենալու ենք մի վիճակ, երբ երկիրը մատնվելու է անտերության․ թշնամին երկրի տարածքում է մեկուկես ամիս, երկրում ոչինչ չի արվում, կապիտուլյանտները սպառնում են հաշվեհարդար տեսնել իրենց չընտրողների հետ, կադրային ջարդ անել։

«Արցախը վաճառվեց, թշնամին գտնվում է մեր հողում, նրանց ղեկավարն ասում է՝ ամբողջ Հայաստանը մերն է, բայց էսօր մենք նրանց պատասխան չենք տալիս։ Մեր ապագան սարսափելի է լինելու։ Հայաստանի իշխանությունը, երբ խոսում է թշնամու հետ տնտեսական բարեկամության մասին, ուրեմն դա նշանակում է՝ նրանց զիջել ամեն ինչ, կվերցնեն ամեն ինչ, մեզանից մի քանիսն էլ հնարավոր է մնան, ծառայեն նրանց, ինչն այսօր տեղի է ունենում Բաթումում»,- եզրափակեց տնտեսագետը։