Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 221-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 4517 է:
Գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5617-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 882, փաստացի բուժվողներինը՝ 2722: Մեկ օրում արվել է 3920 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 185 002 թեստ: