|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
«Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա ամեն դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում այդպիսի համագործակցությունը իրագործելի է և նույնիսկ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը։ «Եվրոպական Միության հետ Հայաստանն ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը մենք մտադիր ենք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ՝ մեր բարեփոխումները իմպլեմենտացնելու համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, այն լրացնում է դրան՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր մրցակցային առավելությունների առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։