|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցած գիշեր Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե թաղամասում զինված մոտոցիկլավարները կրակ են բացել Ադրբեջանի քաղաքացու վրա, որը վարում էր միկրոավտոբուս: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանցին լուրջ վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել զինված հանցագործներին որոնելու համար:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22: 00-ին, երբ ֆուրգոնի վարորդը կանգ է առել կարմիր լուսացույցի մոտ:
«Մենք ընկերների հետ նստած էինք այգում: Լսվեցին մի քանի կրակոցներ: Վազելով դեպքի վայր՝ տեսանք, որ մոտոցիկլավարները հեռանում են: Մենք անմիջապես զանգահարեցինք ոստիկանություն և շտապօգնություն: Վարորդը գիտակցությունը դեռ չէր կորցրել: Մոտակայքում մի կին էր, որը չէր վիրավորվել, բայց գտնվում էր ցնցված վիճակում»,- պատմել է դեպքի ականատեսներից մեկը: