|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի` հունիսի 17-ին հրավիրված հանրահավաքին:
«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին, նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության վրա: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:
Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ: Իսկ առավել հաճախ`ողբերգությամբ»,-գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ: