Լրագրող Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկի ու Բելի միջև պայքարում հաղթելու է Հայկը:
Ու ես այսօր գնում եմ ՀԱՅահավաքի, որ դա‘ ապացուցեմ:
Որ ապացուցեմ, որ Հայկի արժանի հետնորդն եմ: ՈՐ ՀԱՅ ԵՄ:
17:30-ին լինում ենք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում, որտեցից երթով շարժվելու ենք դեպի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հրապարակ՝ մեր էներգետիկայով մաքրելու երեկվա պղծույթն ու հայտարարելու աշխարհին, որ Հայաստանի չլինելու համաշխարհային պլանը ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Որ հայը պայքարելու և կրելու Է՝ կռելու իր նոր իրավունքը՝ ապրել, լինել , արարել ու ՏԱՐԲԵՐՎԵԼ:
Կրելու ենք օրիգինալ քրիստոնեությունը կրելու մեր իրավունքին նետված այս մարտահրավերին ու ՀԱՌՆԵԼՈՒ ԵՆՔ:
Ես այսօր գնում եմ՝ վերակերտելու ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Ու պարաստ եմ գնալ մինչև վերջ:
Նահանջնելու համար արդեն ուշ է: Հաղթանակը մոտ է:
Այսօր գնում եմ՝ ոչ թե պարզապես հանրահավաքի, այլ՝ որոշելու՝ իմ 15-ամյա որդին ծառայելու է հայրենիքի՞ն թե՞ թուրք աղային:
Այսօր գնում ենք՝ որոշելու՝ մեր դուստրերը մնում են հա՞յ, թե տալիս ենք նրանց թուրքին»: