կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 18:00
Քաղաքական

Եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը հայրենի՛ք մտածողն էր` կիրթը, գիտակիցը. Գոհար Սրապիոնյան

Եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը հայրենի՛ք մտածողն էր` կիրթը, գիտակիցը. Գոհար Սրապիոնյան
Հեռուստամեկնաբան Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
 
Կար ժամանակ, երբ նիկոլ ասողը ամենահայրենասերն էր:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը միայն նրանք էին, որ հայրենք չէին մտածում, ապրում էին ստամոքսահյութով:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը հասարակության ամենաանինքնասեր, անկիրթ, անգաղափար զանգվածն էր:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը ասֆալտը ՀՈՂՈՎ փոխողն էր:
Այդ ժամանակ Քոչարյան ասողը դեռ ռոբասերժական էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը միայն ռոբական էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը պարզապես քոչարյանական էր:
Այդ ընթացքում նիկոլ ասողը դարձավ հաարակության նստվածքը: Հետո՝ «ժեխ»:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը մտածող էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը հայրենի‘ք մտածողն էր:
Կիրթը:
Գիտակիցը:
Բարձր գիտակցականով արարածը:
 
Հետո եկավ ժամանակ, երբ Քոչարյան ասողը գեոքաղաքականությունը ճիշտ գնահատողն ու իսկական Հայն է:
 
Հիմա գալիս է ժամանակը, երբ Քոչարյան ասողը հայրենիքն անձերով չչափողն է»: