կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 08:12
Հասարակություն

Այսօրվա պատկերի պատճառը. Գոհար Սրապիոնյան

Այսօրվա պատկերի պատճառը. Գոհար Սրապիոնյան

Լրագրող Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօրվա պատկերի պատճառը
 
Անզեն աչքով տեսանելի է արտագաղթը... Ու, բնականաբար, չի գաղթում նիկոլ ընտրած երջանիկը: Գնում է դեմոսը:
 
Հենց այս նույն բանն է եղել 90-ականներին. լևոն տեր-պետրոսյանի տարիներին արտագաղթեց ԴԵՄՈՍԸ. հատուկ իսրայելա-թուրք-բրիտանական ուղեղային կենտրոնների հրահանգավորմամբ ու նրանց խոնարհ ծառայի ձեռամբ: Որովհետև այդ կիրթ ու աշխատավոր, գիտակից, մտավորական բառի ամենալայն իմաստով զանգվածն էր, որ չկարողացավ ճկվել ( ինտելեկտը թույլ չտվեց, թերևս, ինքնասիրությունը, երբեմն...) և , օրինակ, մի դախըլ դնել ու շարունակել ստամոքս պահել:
 
Ու հենց այդ ժամանակ խախտվեց ազգաբնակչային օխլոս-դեմոս բաղադրակազմը: Օխլոսը մնաց, դեմոսը գնում էր:
Ու դրա համար այսօր դեմոսն ավելի քիչ է, քան՝ օխլոսը: Ու դրա համար է այսօր օխլո‘սը որոշում դեմոսի ճակատագիրը:
Մինչդեռ բնական օրինաչափությունը այլ բան է ենթադրում բոլոր դարաշրջաններում:
Ու բոլոր երկրներում: Բացի լևոնիզմից ու նիկոլիզմից ճխլված երկրներից:
 
Եթե երկուշաբթիից սկսված ՄԵԾ գաղթը շարունակվի, Հայաստանի համար հետագա ԲՈԼՈՐ ընտրությունների արդյունքներն են այսպիսին լինելու:
 
Այո, նախկիններն են մեղավոր: Որ տրիբունալ չեղավ: Ու լևոնիզմը վերարտադրվեց:
 
Ու հեչ կապ չունի, որ այդ օխլոսին նիկոլը փշի-փշի է անում, իսկ մենք ժեխ ենք անվանում: Օխլոսը օխլոս է: Օխլոսի ընտրյալը օխլոսն է:
Ընդամենը լևոնը նրանց թիվն է ավելացրել. մեր ու նրանց դեմոգրաֆիկ հավասարակշռությանը միջամտել: Ընդամենը»։